Նորություններ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ` ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍ

Կրթական 2019-02-27

Լճկաձորի հիմնական դպրոցի 7-րդ դասարանում տեղի ունեցավ նախադեպը չունեցող ինտեգրված դաս Մաթեմատիկա և Պատմություն առարկաներից: Դասի թեման՝ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ Դասի նպատակը՝  Պատմության և մաթեմատիկայի սերտ կապի ամրապնդում:  Փորձի փոխանակում սկսնակ և ստաժավոր մասնագետների միջև:  Մաթեմատիկայի և պատմության կապը ընդգծելով` առաջացնել առավել մեծ հետաքրքրություն և սեր այդ առարկաների նկատմամբ և ամփոփել <<Հավասարումներ>> թեման:  Համագործակցային աշխատանք և՛ ուսուցիչների , և՛ աշակերտների միջև: Դասն անցավ անչափ հետաքրքիր մթնոլորտում , աշակերտները նախ ներկայացրին <<Պատմական ակնարկ>> հավասարումների մասին, այնուհետև լուծեցին հետաքրքիր խնդիրներ և կատարեցին խմբային աշխատանք: Դասի ողջ ընթացքում ապահովվեց մաթեմատիկայի և պատմության փոխադարձ կապը:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: