Նորություններ

Ամփոփվեցին «Նամակ հայոց բանակի զինվորին» շարադրության համաքաղաքային մրցույթի արդյունքները

Ուշագրավ 2013-02-06

Երևան քաղաքի պատմության թանգարանում փետրվարի 5-ին ամփոփվեցիեն ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակին նվիրված «Նամակ հայոց բանակի զինվորին» շարադրության համաքաղաքային մրցույթի արդյունքները։ Ներկայացված 115 աշխատանքներից 6 լավագույնների հեղինակներին Երևանի քաղաքապետի անունից դիպլոմներ և պարգևներ հանձնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը։

Առաջին կարգի դիպլոմի արժանացավ Երևանի համար 181 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Դավիթ Կիրակոսյանի աշխատանքը։  Եվս 6 աշակերտ արժանացավ խրախուսանքի։ Մրցանակակիրներին շնորհավորեց և խրախուսական մրցանակներ հանձնեց նաև «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:

Ամփոփվեցին նաև Հայ գրատպության 500-ամյակին նվիրված՝ Մայր Աթոռի հայտարարած «Գրից մինչև գրատպություն» համապետական միջոցառման արդյունքները, որին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեց մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Երևանի համար 166 հիմնական դպրոցը։ 

Պարգևատրման արարողության ավարտին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը թանգարանին հանձնեց Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվան նվիրված դպրոցականների լուսանկարներով կազմված հուշագիրքը՝ որպես Երևանի համար կարևոր իրադարձության պատմական մի մասնիկ։

Աղբյուրը` yerevan.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: