Նորություններ

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

Կրթական 2019-02-25

Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցում փետրվարի 19-ին տրամադրությունը տոնական էր,քանզի օրը թումանյանական էր։Դասամիջոցներին հնչեցվեցին Թումանյանի քառյակները,օրվա խորհուրդը ներկայացնող երգեր և ասմունք։Ստեղծվեցին թումանյանական անկյուններ,ձևավորվեցին դասասենյակները։ Թումանյանը հայ մարդու շուրթերին է, նրա ուղեկիցը ողջ կյանքի ընթացքում։ Մեծ մարդասեր ու հայրենասեր, իմաստուն այր,ով հարափոփոխ կյանքի հիմքում տեսնում է տիեզերական անքննելի հարատևությունը։ Միշտ ժպտուն ու բարի, անձնվեր և աստվածային տաղանդով օժտված հայը արդեն շա՜տ սերունդների է պատգամել՝ Ղոչա՜ղ կացեք,իսկ նրա քերթվածքները Աստծո խրատներն են,որ օդ ու ջրի պես հարկավոր են բոլորիս։ Նրա խորախորհուրդ մտքերը բառ առ բառ մխրճվում են ընթերցողների սրտի և հոգու մեջ,և մենք , կամա թե ակամա , արտաբերում ենք՝ ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ,ԼԱ՜Վ ԻՄԱՑԵՔ, ՈՐ ԽՈՍՎՈՒՄ Է ԴԱՐԵԴԱՐ, ԵՐՆԵ՜Կ ՆՐԱՆ,ՈՐ ԻՐ ԳՈՐԾՈՎ ԿԱՊՐԻ ԱՆՎԵՐՋ,ԱՆԴԱԴԱՐ։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: