Նորություններ

Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի միջազգային օր

Կրթական 2019-02-24

Փետրվարի 21-ին Դաշտի միջնակարգ դպրոցի աշակերտները նշեցին <<Մայրենի լեզվի միջազգային օրը>>: Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Երանյանը, իրենց մասնակցությունն էին ապահովել դպրոցի գրեթե բոլոր դասարանների աշակերտները: Այս օրը առիթ է սթափվելու, մտածելու դարերով պահպանված ու մեզ ժառանգված ոսկեղենիկ հայերենը պահպանելու և այն մեր սերունդներին անաղարտ տարբերակով փոխանցելու մասին: Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը,պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը: Հայրենիքի ուրացումը սկսվում է մայրենիի ուրացումից, ուստի բոլորս պարտավոր ենք ամուր պահել մեր գոյության միակ անդավաճան երաշխիքը ոչ միայն սահմանին, այլև՝ թիկունքում՝ մեր ամենօրյա աշխատանքով...

Արմավիր, գ. Դաշտի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: