Նորություններ

Գիրք նվիրելու օրը

Կրթական 2019-02-19

Փետրվարի 19-ին տոնական տրամադրություն էր իշխում VIա դասարանում: Աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Հակոբյանի հետ միասին նշում էին արդեն ավանդական դարձած <<Գիրք նվիրելու օրը>>: Ուսուցչուհին իր ներածական խոսքում ընդգծեց, որ այդ օրը նշվում է նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, և հատկապես հիշարժան է այս տարին, քանզի լրանում է Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Այնուհետև աշակերտները ներկայացրին Թումանյանի կյանքը, ասացին ասույթներ, արտասանեցին բանաստեղծություններ՝ արժևորելով ու կարևորելով գիրքը՝ գիտելիքների հորդաբուխ աղբյուրը: Ջերմ ու մտերմիկ մթնոլորտը բոլորին տեղափոխել էր գրքերի անեզր ու խորհրդավոր աշխարհը: Արարողության վերջում աշակերտները գրքեր նվիրեցին միմյանց՝ հորդորելով անպայման ընթերցել այն: Այս փոքրիկ միջոցառումը մեկ անգամ ևս հավաստեց, որ մենք դաստիարակել ենք գրքի և ընթերցանության կարևորությունն իմացող, մեր ոսկեղենիկ մայրենիի հանդեպ խոր ակնածանք ունեցող սերունդ, սերունդ, որ շարունակելու է իմաստավորել մեր նախնիների պատգամները, շարունակելու է պահել ու պահպանել դարերի խորքից եկող մեր հոգևոր արժեքները…

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: