Նորություններ

Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին կտրամադրվի ուսման վարձի զեղչ

Ուշագրավ 2019-02-18

2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը` ուսման վարձի զեղչ տրամադրելու նպատակով: ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկացմամբ՝ ծրագրին կարող են դիմել ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված այն ուսանողները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխա, ընդգրկված են առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում և 2018-2019թթ. ուստարվա առաջին կիսամյակում սովորել են առկա համակարգում: Ուսման վարձի փոխհատուցումը կատարվելու է ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար: Դիմողները պետք է ներկայացնեն ստորև նշված փաստաթղթերը՝ 1. անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակ և պատճեն, (բնօրինակը տեղում կվերադարձվի), 2. 3×4 չափսի մեկ լուսանկար, 3. ուսանողական տոմսի պատճեն, 4. ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից, 5. տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված զեղչից (օգտվելու դեպքում պետք է նշված լինի զեղչի չափսը), 6. երեխաների ծննդյան վկայակնների պատճենները, 7. լրացված դիմումը: Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00: Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: