Նորություններ

Խմբային աշխատանքը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման եղանակ

Կրթական 2019-02-15

Լճկաձորի հիմնական դպրոցի 5-րդ դասարանում բազմապատիկ և բաժանարար թեման ամփոփվեց խմբային աշխատանքի միջոցով: Լավ կազմակերպված խմբային աշխատանքը էապես ազդում է աշակերտների անհատականության և արժեքային համակարգի ձևավորման վրա՝  միասին մտածելը,  հարմարվելու ունակությունը,  համագործակցությունը,  փաստարկներ բերելու,համոզելու ունակությունը,  այլոց նկատմամբ հարգանքը, տարակարծության նկատմամբ հանդուրժողականությունը,  խմբի մաս լինելու փորձը: Դասն անցավ անչափ հետաքրքիր : Ամբողջ դասի ընթացքում աշակերտները պահպանեցին խմբային աշխատանքի բոլոր կանոնները և արդյունքում պատրաստեցին երկու գեղեցիկ և ուսուցողական պաստառ: Ուսուցիչ՝ Ռուզան Մալինյան:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: