Նորություններ

ԿԳՆ պարզաբանումը ուսուցիչների աշխատավարձի վճարման խնդրի վերաբերյալ

Ուշագրավ 2019-02-15

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը արձագանքել է ուսուցիչների աշխատավարձերի՝ պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չվճարվելու մասին շրջանառվող լուրերին: Նախարարության տեղեկացմամբ՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կրթության ոլոտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով: Նշվում է, որ պետական հանրակրթական դպրոցներից և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր: Ուշացումը պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ գանձապետական համակարգի անցման գործընթացում ի հայտ եկած տեխնիկական որոշ խնդիրներով, որոնք օպերատիվ կերպով լուծվում են: Ըստ որում, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: