Նորություններ

Տրնդեզ կամ Տեառնընդառաջ

Կրթական 2019-02-13

Լճկաձորի հիմնական դպրոցում նշվեց Տեառնընդառաջը: Տեառնընդառաջը (Տրընդեզ) Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նշվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին. բայց տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Տոնը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն: Մարիամը Հիսուսին տանում է Երուսաղեմի տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով արդար և բարեպաշտ ծերունին[1] որը մահ չպիտի տեսներ այնքան, մինչև տեսնի Փրկչին: Տեսնելով մանուկ Հիսուսին՝ վերջինս զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում նրան. այստեղից էլ՝ ‹‹Ելանել ընդ առաջ Տեառն›› արտահայտությունը: Տոնն իր ծագմամբ շատ ավելի հին է, և այն իր նախնական հենքով որոշակի աղերսներ է ունեցել այնպիսի հին աստվածների պաշտամունքի հետ, ինչպիսիք են երազների մեկնիչ և դպրության ու արվեստի պաշտպան Տիրը, կրակի ու արևի աստված Վահագնը: Տեառնընդառաջ տոնը, որը չնայած համարել են հեթանոսական, այնքան է արմատացել, որ եկել հասել է մեր օրեր: Կենցաղում համաժողովրդական այս տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է: Տրընդեզը կրակը (արևը) հողին տալու արարողություն է: Ժողովրդական ասացվածքում կա այսպիսի մի ակնարկ. ‹‹Տերընդեզի կրակը որ գետնին ընկնի, ձյունը կփախչի››: Խարույկը նախ վառում էին եկեղեցիների բակերում, ապա տներում՝ հիմնականում երդիկների վրա. ընդ որում եկեղեցուց բերված կրակից պիտի վառեին, և այն վառելու պատվավոր իրավունքը վերապահվում էր հիմնականում երիտասարդներին ու սովորութային օրենքով՝ այն առաջինը վառում էին նոր ամուսնացածները կամ նշանվածները. խարույկի փայտը կամ այլ վառելիքը բերում էին հենց նշանված կամ նորապսակ երիտասարդները: Տոնին վառվող խարույկը գարնան ավետաբերի խորհրդանշական դերն է կատարում: Չէ որ Տրընդեզը բնության զարթոնքի տոն է: Տրնդեզը կապվում է նաև բերքատվության հետ: Տրընդեզի խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որ օջախը ‹‹բարաքյաթով›› լինի: Մոխիրը կարող էին լցնել կճուճների վրա, որ դրանք միշտ առատ լինեն, հավաբներում, որ հավերը ձվատու լինեն: Մոխիրը շաղ էին տալիս արտերում, տանում էին այգի ու թաղում հողում, որ ծառերը պտղատու լինեն: Տոնի արարողա-կարգի ամենատարածված և սիրված բաղկացուցիչը թերևս վառված խարույկի շուրջը պտտվելն էր: Իսկ խարույկի շուրջը պտտվում և նրա վրայով ցատկում էին բոլորը, բայց առաջնությունը տրվում էր նորապսակներին: Ծիսական խարույկի հետ կապ-ված ժողովրդական պատկերացումններն ու հավատալիքները, իրոք, շատ են: Կրակի վրայող թռչում էին նաեւ չբեր կանայք, որոնք խանձում էին այդ կրակով իրենց ներքնազգեստի փոքրիկ հատվածը, դրանով իսկ ակնկալելով պտղաբերություն. երբեմն էլ այրում էին տղայի գոտին, որ վերջինս բեղմնավոր լիներ, քառասունքը դեռ չլրացած կանայք, որով և համարվում էին քառասունքից դուրս եկած: Տեառնընդ-առաջի խարույկը ազատում է բոլոր չարիքներից: Տրընդեզի կրակն իր հետ բերում է օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսիննե-րի օրհնություն: Տեառնընդառաջ տոնը որքան ավանդական, նույնքան և արդիական է:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: