Նորություններ

Տոնական ցերեկույթ` Ջերմուկի ավագ դպրոցում

Կրթական 2013-02-06

2013թ. հունվարի 25-ին Ջերմուկի ավագ դպրոցում տոնական փոքրիկ ցերեկույթ անցկացվեց` նվիրված հայկական փառապանծ բանակի 21-ամյակին:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ներառական կրթության աշակերտներ: Ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, զոհված ազատամարտիկների մայրեր:

Միջոցառումն ունեցավ դաստիարակչական մեծ նշանակություն, աշակերտներն ամբողջ սրտով, լեցուն հոգով, հայրենասիրական ոգով ու շնչով արտասանեցին համահունչ բանաստեղծություններ, հնչեցրին հայրենասիրական խրոխտ երգեր, որոնք ոգևորեցին, ոգեշնչեցին ներկաներին՝ լցնելով նրանց հոգիները հայրենասիրական ջերմ զգացմունքով ու հայրենիքի, հայ զինվորի նկատմամբ ունեցած խորը սիրով, հարգանքով, մեծարանքով ու խոնարհումով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: