Նորություններ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Կրթական 2019-02-05

· Հայոց բանակն արդեն 27 տարեկան է, այն մեր երկրի անկախ պատմության շարժիչ ուժի հիմնական կրողն է. ԱՅՍ օրը ազգային տոն է դարձել բոլորիս համար: ՈՒստի ԿԳՆ Նոր Հաճնի ավագ դպրոցը նույնպես մեծ շուքով նշեց Հայոց բանակի տոնը: Միջոցառումը կազմակերպել էին 11/2 և11/3 դասարանների դասղեկներ Հ.Մուրադյանը և Թ. Ղազարյանը: Որպես պատմական ակնարկ՝ աշակերտները պատմեցին հայոց բանակի կազմավորման մասին, ապա ցուցադրվեց փոքրիկ բեմականացում ,թե ինչպես են ծնողները որդիներին ճանապարհում բանակ : Աշակերտներն իրենց խոսքում կարևորեցին մոր դերը բանակաշինության մեջ, այնուհետրև ծաղիկներ նվիրեցին միջոցառմանը հրավիրված այն մայրերին ,ում որդիներն այսօր հերոսաբար ծառայում են հայոց բանակում:Միջոցառումը ամփոփվեց խորհրդանշական յարխուշտայով : Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ ՊՆ Լուսակերտի հրետանային ուսումնական զորամասի մայոր Հ. Մանսուրյանը և ժամկետային զինծառայողներ : Միջոցառմանը ներկա էր ՀՀ ՊՆ Ավիացիոն զորամասի հրամանատարի ԱՀՏԱ-ի տեղակալ մայոր Գ. Զաքարյանը : Հրավիրվածների շարքում էին նաև մեր դպրոցի շրջանավարտներ Աբրահամ Հարությունյանը, Հայկ Հովակիմյանը, Սարգիս Գևորգյանը,Արսեն Մուրադյանը և Գևորգ Խաչատրյանը ,ովքեր մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին: Բոլորը պարգևատրվեցին շնորհակալագրերով և նվերներով :Ելույթ ունեցավ Նոր Հաճնի ԵԿՄ անդամ արցախյան և ապրիլյան պատերազմի մասնակից Ս. Մաճկալյանը:

Կոտայք, ք. Նոր Հաճնի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: