Նորություններ

Հայոց բանակի 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Կրթական 2019-02-04

Հայի տեսակը անմահ է, ու չկա այսօր որևէ մի զենք, Որ կարող լինի մեզ ոչնչացնել, չէ՛, մենք կանգուն ենք մեր լեռների պես, Մեր արմատները խորն են չափազանց, գագաթներս էլ՝ երկինք է ուղղված, Փեշեր ենք փռել ամբողջ աշխարհում, ու կանգուն ենք մենք մեր լեռների պես: Ահա այս տրամադրությամբ էլ Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց և անցկացվեց Հայոց բանակի 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ վիկտորինա-մրցույթ՝ <<Հզոր է բազկիդ ուժը, հայ զինվոր>> խորագրով: Մրցույթին մասնակիցներն էին <<Արաբո>> և <<Նժդեհ>> ջոկատները: Միջոցառումը համեմված էր դպրոցի տաղանդաշատ աշակերտների կատարումներով՝ հայրենասիրական երգ ու պարով, դուդուկի մարտական յարխուշտայի մեղեդիով: Միջոցառմանը իրենց շնորհավորանքի խոսքն ասեցին դպրոցի տնօրեն Լ.Պետրոսյանը, հայ կամավորական ջոկատի ու հայոց բանակի մարտիկները: Տոնակատարությունն ավարտվեց <<Զու՜ր էին զենքերը՝ ուղղված հայի դեմ…Մենք մեռնել չունենք, Հային պաշտպանող, հային բարձրացնող մենք Աստված ունենք>> կարգախոսով:

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: