Նորություններ

«Խաղաղության կրթություն» դասղեկի ժամի շրջանակներում

Կրթական 2019-02-04

Հաճախ այն ինչ դժվար է տրվում մեծերին, փոքրերը կատարում են հեշտությամբ: Երկար մտածելուց հետո, թե ինչպես կարելի է ավելի ազատ և անկաշկանդ արտահայտվել, դասղեկ Լ. Մարտիրյանը խորհրդակցելով ՄԿԱ փոխտնօրեն Թ. Բաբայանի հետ, որոշեցին դասղեկի ժամերի շրջանակում ընտրել աշակերտ VΙΙΙբ դասարանից, որը իր իմացած գիտելիքները «Խաղաղության կրթություն» վերաբերյալ կգործածի և կկիսվի կրտսեր ընկերների հետ: Որոշվեց փորձը իրականացնել Vբ դասարանում(դասղեկ`Ք. Լևոնյան): VΙΙΙբ դասարանի աշակերտուհի Անահիտ Առուստամյանը մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվել, դասը հագեցած էր բազմաթիվ դիդակտիկ նյութերով, իսկ հինգերորդցիների հետ զրույցը ազատ և անկաշկանդ էր: Ամեն ինչ ծրագրածի պես անցավ, բոլոր ներկաներն էլ գոհ էին դասի արդյունքից: VIIIբ դասարանի դասղեկ` Լիլիթ Մարտիրյան

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: