Նորություններ

Ջահերով արշավ

Կրթական 2019-01-30

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցը միշտ յուրօրինակ ձևով է նշում Հայոց բանակի ծնունդը:Հայոց բանակի 27-ամյակին նվիրված հերթական ջահերով արշավը կազմակերպվեց դեպի գյուղի բարձրադիր աղբյուրներից մեկը: Միջոցառումը կազմակերպել էին զինղեկ Մ. Դավթյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մ. Եսայանը :Մասնակցում էին VIII-XII դաս. բոլոր աշակերտները և ուսուցիչներ: Հասնելով <<Համոյի աղբյուր>> ՝ նախ զինղեկը կազմակերպեց հրաձգության մրցույթ ,ապա կազմակերպեցին զանազան մարտախաղեր և սպորտային խաղեր,խարույկի մոտ երգեցին հայրենասիրական երգեր ,պատմեցին Հայոց փառապանծ բանակի անցած հերոսական ուղուց դրվագներ,մեծարեցին նրանց,ում շնորհիվ կայացել է և գնալով զորանում է հայոց բանակը: Դեպի գյուղ երթն սկսվեց մութն ընկնելուց հետո:Վառեցին նախապես պատրաստված ջահերը և երթային քայլով ,հայրենասիրական երգեր կատարելով ՝ շարժվեցին դեպի գյուղ: Միջոցառումը նպատակաուղղված էր հայոց բանակի ,նրա անցած ուղու,հայ հերոսների կյանքի և սխրագործության ներկայացմամբ հայրենասիրության և ազգասիրության սերմանմանը դպրոցականների մոտ, և այն իսկապես հասավ իր նպատակին : Աշակերտները և ուսուցիչները մեծ բավականություն ստացան արշավից:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: