Նորություններ

Հայտնաբերվել են 250 մլն տարի առաջ ապրած վիթխարի «բադակտուցի» մնացորդներ

Ուշագրավ 2019-01-26

Չինաստանի Հեբեյ նահանգում հնէաբանները հայտնաբերել են մի հնագույն սողունի քարացուկներ, որը շատ նման է ժամանակակից բադակտուցին: Ենթադրվում է, որ այդ կենդանին ապրել է մոտ 250 միլիոն տարի առաջ: Գիտնականները հետազոտել են քարացուկներն ու եկել այն եզրահանգման, որ կենդանին ապրել է ջրում և գրեթե ոչնչով չի տարբերվել ժամանակակից բադակտուցից: Արտաքին միակ տարբերությունը հնագույն կենդանու ահռելի չափերն են: Ըստ Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Րյոսուկե Մոտանիի՝ հայտնաբերված կենդանին բավական տարօրինակ է: «Դա շատ տարօրինակ կենդանի էր: Երբ ես սկսեցի մտածել, թե ինչպես կարող էր գործել նրա օրգանիզմը, ես շփոթվել էի: Ամենայն հավանականությամբ այն շատ վատ էր լողում և ժամանակակից ծովերում գոյատևման հնարավորություն չէր ունենա: Մյուս կողմից՝ այն ժամանակ այս «բադակտուցները» մրցակիցներ չունեին», - նշել է Մոտանին: Հայտնաբերված քարացուկները գիտնականներն արդեն անվանել են «մեզոզոյան բադակտուց»: Նոր հայտնագործությունից հետո բազմաթիվ փաստեր, որոնք նախկինում ճշմարիտ էին թվում, պետք է վերանայվեն, քանի որ այժմ գիտնականները կասկածում են, որ բադակտուցների էվոլյուցիայի վերաբերյալ իրենց ունեցած փաստերը մոտ են իրականությանը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: