Նորություններ

Ովքե՞ր են արագ շախմատի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Սպորտ 2019-01-24

Ավարտվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի 2019 թվականի առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են այս պահին Հայաստանում գտնվող բոլոր ուժեղագույն շախմատիստները, որոնց թվում՝ 15 գրոսմայստեր և 11 միջազգային վարպետ: Ընդհանուր առմամբ՝ 65 մասնակիցներից 39 կրում էին միջազգային կոչումներ: Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված առաջնությունում փայլուն ելույթ են ունեցել Աշոտ Անաստասյանի սաները։ Մրցաշարի հաղթող է դարձել Հայկ Մարտիրոսյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Շանթ Սարգսյանը: 6.5 միավորով Արամ Հակոբյանը դարձել է երրորդը: Մրցաշարում հիանալի է հանդես եկել Աշոտ Անաստասյանի ևս մեկ սան՝ 15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, ով 6.5 միավորով եզրափակել է լավագույն հնգյակը: Հատուկ մրցանակի է արժանացել մինչև 16 տարեկան շախմատիստների մեջ երկրորդ լավագույն արդյունք ցույցաբերած 13-ամյա Արսեն Դավթյանը: Մրցաշարի ավարտին շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է մրցանակակիրներին ու առանձին անվանակարգերում լավագույնը ճանաչված շախմատիստներին: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: