Նորություններ

Մրցույթ մաթեմատիկայից

Կրթական 2019-01-24

Արճիսի միջնակարգ դպրոցում մաթեմատիկա առարկայից կազմակերպված մրցույթը որպես խորագիր կրում էր Գ.Գալիլեյի <<Բնության մեծ գիրքը գրված է մաթեմատիկայի լեզվով>> արտահայտությունը: Մաթեմատիկայի մեթոդմիավորման նախագահ Ա. Գևորգյանը նախ արժևորեց մաթեմատիկան՝ որպես գիտություն և նշեց մաթեմատիկայի ուսումնասիրման և իմացության կարևորությունը : Մրցույթին մասնակցում էին VI-VII դ <<Անանիա Շիրակացի>>,VIII դ <<ՌԵնե Դեկարտ>> և IXդ <<Պյուրթագորաս>> թիմերը: Թիմերը ներկայացրին այն մաթեմատիկոսների կյանքն ու գործունեությունը,ում անունը կրում էր իրենց թիմը: Մրցույթը անցկացվեց մի քանի փուլով:Խաղը աշխուժացնելու և բովանդակալից դարձնելու համար ուսուցչուհին յուրաքանչյուր փուլում կիրառում էր զանազան հետաքրքիր մեթոդներ : Iփուլում <<Մաթեմատիկա>> բառի տառերից մեկը ընտրելով թիմը ստանում էր համապատասխան հարցը:Հարցերը հետաքրքիր էին ,տրամաբանությունը զարգացնող : II փուլում կիրառվեց <<Արագացրու, թե չե կպայթեմ>> հնարը,որը խաղն ավելի աշխուժացրեց : Քանի որ ուսուցչուհին հարցեր և մրցանակներ ուներ նաև հանդիսատեսին ,ուստի խաղն ավելի էր ակտիվանում : Հաղթեց <<Պյութագորաս>> թիմը: Թիմի անդամները պարգևատրվեցին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: