Նորություններ

Թումանյանական մարաթոն

Կրթական 2019-01-23

ԿԳՆ Նոր Հաճնի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ֆ. Գառնիկյանը և Ա. Արզումանյանը կազմակերպել էին թումանյանական մարաթոն ՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանին : Մարաթոնին մասնակցում էին 10/1 և11/1 դասարանի աշակերտները , որի նպատակն էր ավելի խորացնել և ամրապնդել մեծն բանաստեղծի ստեղծագործական գործունեության մասին գիտելիքները: Մարաթոնը հագեցած էր թումանյանական հեքիաթներով,պոեմներով բանաստեղծություններով, քառյակներով:Աշակերտները կատարեցին հեղինակի կողմից գրված մի շարք երգեր: Ցերեկույթը պարբերաբար ընդմիջվում էր վիկտորինայի հարց-պատասխանով , որոնք ընդգրկված էին բացառապես Թումանյանի ստեղծագործություններից: Միջոցառումը ուներ ուսուցողական նպատակ, այն հետաքրքիր էր, բովանդակալից և տպավորիչ:

Կոտայք, ք. Նոր Հաճնի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: