Նորություններ

ՃԻՇՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼԸ ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԲԱՆԱԼԻ

Կրթական 2019-01-21

Հունվարի 21-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի <<Դաստիարակության դրական մոտեցումներ>> դասընթացի թեման <<Ակտիվ ունկնդրում>>-ն էր: Դասընթացավար Հասմիկ Մեսրոպյանը լսարանին` 6-րդ <<ա>> դասարանի ծնողներին, համապատասխան գիտելիք հաղորդելուց հետո, ինտերակտիվ մեթոդ կիրառեց և բացահայտեց երեխաների հետ հաղորդակցվելու ընթացքում առաջացած խոչընդոտները, ծնողների հնարավոր սխալները, որից անշուշտ, պետք է խուսափել, որպեսզի փոխըմբռնում հաստատվի վստահության հոգեբանական հարթությունում, հաղորդակցումը հանդիսանա հարաբերությունների կատարելագործման շարժառիթ: Քննարկվեց նաև ակտիվ ունկնդրման ընթացքում առաջացած անխուսափելի հակադրությունների, կոնֆլիկտների լուծման սկզբունքները: Դասընթացը ծառայեց իր հիմնական նպատակին` օգնել ծնողներին, զինել հմտություններով, կիրառել դդրական դաստիարակչական մոտեցումներ:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: