Նորություններ

Հոլանդիայում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ կտավը

Ուշագրավ 2019-01-18

Հոլանդիայի Դրենտե քաղաքում գտնվող Վան Գոգի տունթանգարանն արժեքավոր նվեր է ստացել: Հաագայում ապրող 92ամյա կինը թանգարանին է նվիրել մի կտավ, որը վերագրվում է Վան Գոգի վրձնին: Տարիների ընթացքում կտավը վնասվել է, քանի որ այն ընտանեկան ժառանգություն է եղել և փոխանցվել է սերնդեսերունդ: Մասնագետների կարծիքով` ոճը շատ նման է Վան Գոգին: Կտավի վրա առկա է նաև «Վինսենտ» ստորագրությունը։ Այն կարող է մի քանի տասնյակ միլիոն եվրո արժենալ: Նկարում հյուրերով լի սրճարան է պատկերված, իսկ սեղաններից մեկի վրա գարեջրով լի բաժակ կա, ինչով հայտնի էր Հաագան: Իրականությունը պարզելու համար կպահանջվի մոտ մեկ տարի: Նկարի բնօրինակն առայժմ կպահվի անվտանգ վայրում, իսկ այցելուներին կցուցադրվի դրա պատճենը: Փորձագետները դեռևս չեն կարողանում ասել, թե որտեղ է գտնվում նկարում պատկերված սրճարանը: Ենթադրվում է, որ այն Հաագայում է, որտեղ Վան Գոգը բնակվել է 1869-1873 և 1881-1883թթ.-ին: Մասնագետները նման եզրակացության են եկել այն պատճառով, որ այդ ժամանակ Ամստերդամում և նրա շրջակայքում գործող բարերում մատուցվում էր հիմնականում ժենեվեր (հոլանդական թունդ ալկոհոլային խմիչք) և ջին: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: