Նորություններ

Հայ դպրոցականները՝ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներ

Ուշագրավ 2019-01-15

Հունվարի 9-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվել է Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադան։ Օլիմպիադային մասնակցել է 18 երկրի 83 թիմ (ընդհանուր առմամբ՝ 530 մասնակից): ՀՀ թիմը, որում ընդգրկված էին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 15 և Քվանտ վարժարանի 7 սաներ, օլիմպիադայում արժանացել է 14 մեդալի: «Մաթեմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել Գագիկ Մաղաքյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց), արծաթե մեդալի՝ Լյովա Փանոսյանը, Տիգրան Չթչյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց), իսկ բրոնզե մեդալի են արժանացել Նորայր Բաղդասարյանը, Վաչագան Դիլանյանը, Նատալի Մուրադյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց), Մկրտիչ Հովսեփյանը (Քվանտ վարժարան): «Ֆիզիկա» առարկայից արծաթե մեդալի են արժանացել Քրիստինե Գրիգորյանը, Դավիթ Զոհրաբյանը, Եվա Հունանյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց), բրոնզե մեդալի՝ Սպարտակ Աղաբաբյանը (Քվանտ վարժարան): «Ինֆորմատիկա» առարկայից արծաթե մեդալի են արժանացել Ալեքսանդր Աբելյանը, Սամվել Անդրեասյանը (Քվանտ վարժարան), իսկ Էմիլ Կոստանյանն արժանացել է (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) բրոնզե մեդալի: ՀՀ թիմերը ղեկավարել են ինֆորմատիկայի և ֆիզիկայի խմբակների ղեկավարներ Արմեն Անդրեասյանը, Հրանտ Թոփչյանը և Գրիգոր Աղաբաբյանը։ Նշենք նաև, որ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային հայաստանյան թիմերը մասնակցում են 2005 թվականից: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: