Նորություններ

11-րդ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնում այս տարի բեմադրվեցին նաև իրանական ներկայացումներ

Ուշագրավ 2013-10-16

Ս.թ. հոկտեմբերի 4-8-ը կայացել է «Հայֆեստ-2013» 11-րդ միջազգային թատերական փառատոնի իրանական ծրագիրը: Երևանի երկու՝ Կամերային և Փոքր թատրոններում բեմադրվել է իրանական թատերախմբի հինգ ներկայացում:
Ըստ իրանական ներկայացումների համակարգող Ալբերտ Բեգիջանյանի` իրանական թատրոնի ներկայացումներն այս տարի իրանցի դերասանները խաղացել են լեփ-լեցուն դահլիճներում, հանդիսատեսը նրանց ջերմությամբ է ընդունել:
 
Բանախոս-դրամատուրգ Դարիուշ Մուադաբիյանն ասում է,որ այս տարի հիմնականում երիտասարդներն են հանդես եկել իրենց ներկայացումներով, և երազում է, որ մյուս տարի «Հայֆեստին» իր սերնդի հայացքները ներկայացնի. «Այս փառատոնը տարբերվում է մյուսներից նրանով, որ այստեղ պարզություն կա. այն, ինչը չեմ տեսել այլ փառատոներում»:
 
Սահմանափակումների մասին դերասանուհի Նազգոլ Նադերյան ասում է, որ իրեն ավելի շատ նեղացնում է այն, որ ինքն աշխատանքով ապահովված չէ, և իր աշխատանքով ինքը չի կարող վաղվա օրն ապահովել. «Մեզ համար թատրոնում աշխատելը պայքար է, և չենք մտածում, թե վաղն ինչ կլինի: Սահմանափակումների մեջ պայքարում ենք, մինչև կարողանանք ինչ-որ տեղ կոտրել այդ սառույցը»:
 
Ինչ վեաբերում է հայ-իրանական թատրոնների համագործակցությանը, ապա Դարիուշ Մոադաբիյան ասաց, որ հայ-իրանական կապերը ոչ միայն քաղաքական են, այլև մշակութային: Դրանք գալիս են դեռևս Սասանյաններից և Արշակունիներից, իսկ այժմ այդ կապերն ավելի են ամրացել:
 
Աղբյուրը` 1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: