Նորություններ

Ավարտվեց, բայց մի օր կսկսվի նորից

Կրթական 2018-12-28

Բարին արա ծրագիրը չի կրկնօրինակվել, լրիվ հայկական նախագիծ է, նպատակը մարդկային ներուժի ներդրումն ու բարի գաղափարների տարածումն է, որ ով երբևէ բարի գործ չի արել, մեկամսյակի ընթացքում մտածի եւ համախմբվի այդ գաղափարի շուրջ»: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վանաձորի հանրակրթական դպրոցները, բուհերը, հասարակական կազմակերպությունները և վանաձորցիները անհամբեր սպասում էին «Բարին Արա» 11-րդ համաքաղաքային բարեգործական ակցիայի մեկնարկին, իսկ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները մտածում էին, թե ինչ նոր նախաձեռնությամբ հանդես գան «Բարին արա» ծրագրի շրջանակներում: Ահա և պահը չուշացավ. դպրոցում կազմակերպվեց գրական-երաժշտական մրցույթ –միջոցառում « Осень Очей очерованье» խորագրով , իսկ բարերար՝ դպրոցի նախկին շրջանավարտ Կարեն Ղազարյանն էլ հոգ էր տարել մրցանակների համար: Այնուհետև «Մի բուռ երջանկություն» խորագիրը իր շուրջն էր հավաքել դպրոցի 6-9-րդ դասարանի մի խումբ աշակերտների, ովքեր նախաձեռնեցին այնքան սպասված հանդիպումը «Առաքելություն Հայաստան» Լոռու մարզային կենտրոնի ծերերի հետ: Մի խումբ աշակերտներ երգ ու պարով, ասմունքով երջանիկ պահեր պարգևեցին ծերերին, մի պահ ամեն ինչ մոռացած ծերերը մասնակիցը եղան երգ ու պարին, խնդությանը: Յուրաքանչյուր սկիզբ ունի գեղեցիկ ավարտ: Ահա ավարտին հասավ Բարին Արա 11-րդ համաքաղաքային բարեգործական ակցիան, իսկ իսկ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը արժանացավ կամավորական ակցիային ակտիվ մասնակցության և բարի նախաձեռնություններով հանդես գալու համար: Երբ մենք տածում ենք սեր և բարություն այլոց նկատմամբ, նրանք միայն կզգան սեր և հոգատարություն իրենց նկատմամբ, սակայն դա նաև տալիս է մեզ ներքին երջանկություն և խաղաղություն: Դալայ Լամա

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: