Նորություններ

«Հոգով ուժեղները»

Կրթական 2018-12-28

1992թ.-ից ի վեր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Այդ օրվա նպատակն է հասարակությանը իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հուզող խնդիրների մասին: Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Մ. Երեմյանը 10 գ դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր միջոցառում՝ «Հոգով ուժեղները» խորագրով, որը նվիրված էր հաշմանդամների միջազգային օրվան: Աշակերտները ներկայացրին տարատեսակ հաշմանդամություն ունեցող, բայց միևնույն ժամանակ բացառիկ տաղանդով և ունակություններով օժտված, աշխարհին քաջ հայտնի շատ գերաստղերի կյանքն ու ստեղծագործական բոլոր հաջողությունները՝ անկախ նրանց ֆիզիկական վիճակից: Միջոցառման գերնպատակն էր աշակերտների շուրթերով հնչեցնել ուղերձ այն մասին, որ այդ օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սևեռելու, ինչպես նաև նրանց արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելու, նրանց վիճակը բարելավելու ուղղությամբ որոշակի միջոցառումների նախաձեռնության և իրականացման համար: Ուստիև անչափ կարևոր է հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը և այն իրողության գիտակցումը, որ համապատասխան օբյեկտիվ պայմանների առկայության դեպքում հաշմանդամություն ունեցող անձը կարող է լիարժեքորեն ինտեգրվել հասրակությանը, աշխատել և ստեղծագործել:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: