Նորություններ

Կայացավ «ՀՀ վարչապետի գավաթի» հոբելյանական 5-րդ խաղարկության վիճակահանությունը

Սպորտ 2013-10-15

Ս.թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» հոբելյանական 5-րդ խաղարկության վիճակահանությունը:
Մրցաշարի կազմակերպիչ և պատասխանատու, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը վիճակահանությանը մասնակցելու հրավիրված պետական կառավարման մարմինների թիմերի պետերին և ներկայացուցիչներին հանգամանալից բացատրեց մրցաշարի անցկացման սկզբունքներն ու կանոնները՝ նշելով, որ կազմկոմիտեն նախորդ չորս խաղարկությունների փորձը վերլուծելով մոտ երկու ամիս աշխատել է և արել ամեն բան՝ մասնակիցների համար մրցումային առավել հավասար, հարմարավետ պայմաններ, արդար խաղի սկզբունքներն ապահովելու համար և հորդորեց, որպեսզի թիմերն էլ կատարեն կանոնակարգի պահանջները:
 
Փոխնախարարը թիմերի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ բացատրեց, որ հայտ ներկայացրած 15 թիմերը բաժանվում են երկու խմբի, որպեսզի յուրաքանչյուրը նախնական փուլում հնարավորին չափ շատ հանդիպում անցկացնելու և իրական կարողությունները ցուցադրելու հնարավորություն ունենա: Խաչիկ ասրյանը հաջող մրցելույթներ մաղթեց բոլոր թիմերին: Այնուհետև անցկացվեց վիճակահանությունը: Մրցաշարը մեկնարկելու է հոկտեմբերի 16-ին՝ Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աբովյանի և Աշտարակի քաղաքային մարզադաշտերում:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: