Նորություններ

Բնագիտամաթեմատիկական առարկաների տասնօրյակ

Կրթական 2018-12-25

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը անցկացվեց բնագիտամաթեմատիկական առարկաների տասնօրյակ: Ուսուցիչների ակտիվությունն ու ոգևորությունը փոխանցվել էր սովորողներին, և, կարծես դպրոցը ապրում էր բնական գիտությունների շնչով: Եղան փորձարարական դասեր, զեկուցումներ: Կազմակերպվեց պատի թերթերի մրցույթ, թարմացվեց ստենդը: Նորություն էր հեռավար դասի կազմակերպումը, որն անցկացրեց աշխարհագրության ուսուցչուհի Ն. Գաբրիելյանը Մարցի միջնակարգ դպրոցի սովորողների հետ: Դասը նվիրված էր բնության վատթարացմանը և դրանում մարդու դերակատարությանը: Երկու կողմի սովորողներն էլ ակտիվորեն մասնակցեցին դասին, ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները, որոնք վերաօգտագործման` ռեսայքլի օրինակ էին: Շատ հետաքրքիր և ուսուցանող էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Թ. Մամյանի զեկուցումը. «Համացանցի ռեսուրսների` LearningApps.am, quiziz.com, կիրառումը դասապրոցեսում» թեմայով: Տասնօրյակի վերջին ակորդը ինտերակտիվ ինտելեկտուալ միջոցառումն էր` «Զարմանում եմ» խորագրով, որին մասնակցեցին թե' աշակերտները, թե' ուսուցիչները որպես հավասար մասնակիցներ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: