Նորություններ

Հեռավար դաս Մարցի դպրոցի հետ

Կրթական 2018-12-22

Նոյեմբերի 30-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Նաիրա Գաբրիելյանը անցկացրեց հեռավար դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից՝ դպրոցի 4-րդ «ա» և Լոռու մարզի Մարց գյուղի դպրոցի երկկոմպլեկտ (3-րդ և 4-րդ) դասարանների միջև: «Բնության վատթարացումը և մարդու դերը դրանում» դասը ուսուցչուհին ինտերակտիվ էր կազմակերպել՝ համագործակցելով Մարցի դպրոցի դասվար Ալլա Նիազյանի հետ: Երեխաների ոգևորությունը փոխանցվել էր նաև ներկա ուսուցիչներին: Խաղի («Շրջան գծիր»), խմբային աշխատանքի հարցադրումների միջոցով երեխաները վեր հանեցին շրջակա միջավայրի մարդացին աղտոտման տեսակները, դրանց պատճառները, իրենց մտահղացումներն արտահայտեցին այդ խնդիրները հաղթահարելու վերաբերյալ: Մեծ ուշադրություն դարձվեց ռեսայքլին (անպետք իրերի վերաօգտագործում այլ նպատակներով), ցուցադրեցին իրենց աշխատանքները

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: