Նորություններ

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԾԵՐԱՆՈՒՄ

Կրթական 2018-12-21

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց հուշ- ցերեկույթ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին: Միջոցառումն սկսվեց դուդուկի հնչյունների ներքո ,որին հաջորդեցին աշակերտների հուզիչ խոսքերը: Նարեկ Խաչատրյանը և Դերենիկ Ղարիբյանը կատարեցին <<Դլե յաման>> երգը, որի նվագակցությամբ էկրանի վրա սահում էին երկրաշարժի ահասարսուռ կադրերը: 8-րդ դասարանի աշակերտուհի Սոֆյա Պետրոսյանը կատարեց Շառլ Անձնավուրի <<Քեզ համար, Հայաստան>> երգը : Կյանքը շարունակվում է, այն հաղթում է մահին: Հայ ժողովուրդը փյունիկի պես վեր բարձրացավ, վերստին ծաղկեց, ծաղկեց իմ ու քո Հայաստանը: Ներկաները հուզվեցին ու հեռացան արցունքախառն աչքերով: Լճաշենի միջնակարգ դպրոց

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: