Նորություններ

Ա տառի ծնունդը

Կրթական 2018-12-20

2018թ. հոկտեմբերի 16-ին տոնական մթնոլորտ էր Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի I բ դասարանում /դասվար՝ Ա. Հարությունյան/: Երեխաները յուրովի և առանձնահատուկ շուքով նշում էին «Ա տառի ծնունդը»: Նրանք անցնելով հեքիաթների աշխարհով ներկայացնում էին «Ա» տառը, որն այն կախարդական բանալին էր, որով մուտք գործեցին տառերի աշխարհ, և բացեցին մեսրոպյան այբուբենի դուռը: Այժմ նրանք կճամփորդենտառերի զարմանահրաշ աշխարհում, կսովորեն և կկարդան հայոց լեզվով, այն լեզվով, որ բյուր դարեր մեզ հայ է պահել: Դասի ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ բանաստեղծություններ, երգեր, բեմական խաղ, խոսեցին իրենց սովորածի մասին: Մեծ ուսուցչի առջև նրանք խոստացան՝ լավ սովորել, սիրել և պահպանել հայոց լեզուն: Գիտելիքների խորհրդավոր աշխարհում «Ա» տառի մուտքը երեխաների և ներկաների համար իրոք վերածվեց տոնի: Դասարանը ձևավորված էր թեմային համահունչ, իսկ իմաստուն մեղվիկները և անուշաբույր ծաղիկները այդ ամենին տալիս էին հեքիաթային մթնոլորտ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: