Նորություններ

Այբ, բեն, գիմ...

Կրթական 2018-12-19

2018թ. հոկտեմբերի 16-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի Iա դասարանի դասվար Ս. Գրիգորյանը կազմակերպել էր փորձարարական դաս՝ «Ա հնչյուն-տառի ուսուցում» թեմայով: Տոնականորեն էր զարդարված Iա դասարանը: Դասվարը և ծնողները առանձնահատուկ ձևով էին նախապատրաստվել այդ օրվան: Բոլորը հուզված էին. չէ՞ որ այդ օրը նրանք ծանոթանալու էին Մեծն Մաշտոցի և նրա ստեղծած տառերի հետ: Իսկ «Ա»-ով էր սկսվելու այն գեղեցիկ ճանապարհը, որը տանելու էր գիտելիքի կախարդական աշխարհը: Երեխաները երգեցին «Ա» տառի երգը և խոստացան սատար ու զորավիգ լինել մեր լեզվին, որ կյանքով պահպանել ու ավանդել են մեզ մեր նախորդները: Նրանք երդվեցին երբեք չաղավաղել մայրենի լեզուն, խոսել մաքուր ու գեղեցիկ հայերենով: Դպրոցի տնօրենությունը շնորհավորեց երեխաներին անկաշկանդ և անմիջական մասնակցության համար, իսկ դասվար Ս. Գրիգորյանին՝ անսահման համբերություն, ուժ և եռանդ, որպեսզի պատվով կատարի իրեն վստահված սուրբ գործը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: