Նորություններ

«Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» կրթական էլեկտրոնային խաղի գերազանց արդյունքները

Ուշագրավ 2018-12-19

«Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» կրթական էլեկտրոնային խաղը, որն ստեղծվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի, #Dasaran կրթական ծրագրի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջև համագործակցության շրջանակում, ս․թ․ հոկտեմբերի 18-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է գերազանց արդյունքներ։

«Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» կրթական էլեկտրոնային խաղն ընդհանուր առմամբ խաղացել են 284․582 անգամ։

 

Այն խաղացել է 22․854 մարդ, այդ թվում՝

• աշակերտներ – (86.61%)

• ծնողներ – (8.74%)

• դպրոցի անձնակազմ և շրջանավարտներ – (3.52%)

• ֆեյսբուքյան օգտատերեր – (1.13%)։

 

Խաղացողների վիճակագրությունը՝ ըստ սեռի

• աղջիկներ՝ 54.09%

• տղաներ՝ 45.91%

 

Խաղացողների վիճակագրությունը՝ ըստ բնակավայրի

• Երևան՝ 17.63%

• մարզեր՝ 82.37%

( ի դեպ, ամենաակտիվ մարզը Կոտայքն է՝ 14.81%-ով։)

 

Խաղացողների վիճակագրությունը` ըստ դասարանների

• 1-4 դասարանցիներ՝ 32.95%

• 5-9 դասարանցիներ՝ 59.39%

• 10-12 դասարանցիներ՝ 7․66%

 

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ վերջին 2 ամսվա ընթացքում 22,854 մարդ, գեներացնելով ավելի քան 284․000 խաղ, Dasaran կրթական հարթակի միջոցով համալրել է իր գիտելիքների պաշարը՝ հրդեհների դեպքում անձի անվտանգության ապահովման և ճիշտ վարքի դրսևորման վերաբերյալ։

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: