Նորություններ

Վարպետաց դաս

Կրթական 2018-12-19

Խնկաբույր էր...Աղոթք էր ...Խոկում էր...Նարեկ էր, Մեծագույնն էր, խոհ էր...Մոմի ծխի մեջ կորսված , անտես կածան էր...Երկինքն էր, Երկիրն էր...Ծիրը դուրս մեկնած վախվորած կածանն էր։Հարցեր էին անսկիզբ, խոհեր էին անվախճան....Մեր ներսից դեպի վեր ծավալված , մոլորված կածանն էր...Անմեկնելի էր, մանվածապատ էր, բայց իրական էր ու մեզ շատ մոտ էր...Նարեկացին էր՝ մեր ինքնագիրը, երկվությունը մեր , մեր Ես-ն ու մենք-ը, ծանոթ օտարը, անծանելին ու տիեզերականը... Վարպետաց դաս էր...Ծաղկաբույլ էր...Նարեկագետ էր, նարեկամոտ էր, նարեկակիր էր, նարեկաբույժ էր, նարեկակերպ էր,նարեկաճառ էր,նարեկամերձ էր, նարեկավախ էր, նարեկասեր էր, նարեկաբաղձ էր, նարեկախոս էր,նարեկակարոտ...Թեման Մատյանն էր, ընդգրկումը ՝ Տիեզերքը, առանցքում կածանն էր ՝մարդուց ՄԱՐԴ ձգվող...Օրը նարեկազօծ էր, տպավորությունը՝ նարեկաչափ... Մեր խոնարհումը Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, բ.գ.թ. Մարիետա Խաչատրյանին, էթնոհոգեբան Կարինե Սահակյանին...Շնորհակալություն դպրոցի հյուրերին ու անդավաճան բարեկամներին...

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: