Նորություններ

Հակոբ Պարոնյան-175

Կրթական 2018-12-18

ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում իրականացվող «Մեր մեծերը» միջոցառումների շարքը թիվ 23 հիմնական դպրոցում ամփոփվեց հայ մեծանուն գրող-երգիծաբան Հ. Պարոնյանի ծննդյան 175 -ամյակին նվիրված դաս-միջոցառումով: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Սիմոնյանի ներածական խոսքից հետո 8-րդ դասարանի սովորողները ներկայացրին գրողի կյանքն ու ստեղծագործությունը, ապա բեմադրեցին պատառիկներ «Քաղաքավարության վնասները» երգիծական պատմվածքներից: Միջոցառումը հետաքրքիր էր, ուսանելի, հետապնդում էր դաստիարակչական նպատակ: Ի պատիվ ուսուցչի՝ դերաբաշխումը կատարված էր վարպետորեն. յուրաքանչյուր հերոս գտել էր իր ճիշտ դերակատարին: Սովորողները խոսում էին գրագետ արևմտահայերենով՝ պահպանելով այդ լեզվի համն ու հոտը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: