Նորություններ

4400-ամյա բացառիկ դամբարան՝ Եգիպտոսում

Ուշագրավ 2019-01-21

Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են 4400 տարվա պատմություն ունեցող դամբարան, որին նախքան այս ոչ ոք ձեռք չէր տվել: Այն գերագույն քրմի դամբարան է: Ըստ Եգիպտոսի իշխանությունների՝ սա վերջին տասնամյակների ընթացքում իր տեսակի մեջ բացառիկ հայտնագործություն է: Դամբարանը գտնվում է մայրաքաղաք Կահիրեից 30 կմ դեպի հարավ: Դրա պատերը զարդարված են հնագույն փորագրություններով, քանդակներով: Նշվում է նաև, որ դամբարանում հանգչում են գերագույն քուրմը, նրա մայրը, կինն ու մյուս բարեկամները: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: