Նորություններ

<<Ապրանքներ և ծառայություններ>>

Կրթական 2018-12-13

Այս թեմային էր նվիրված Սևանի N4 հիմնական դպրոցի IIա դասարանում անցկացված դասը` ձեռներեցությանը նվիրված: Տեխնոլոգիայի փորձառու ուսուցչուհի Հասմիկ Սարգսյանի սաները պատասխանեցին <<Ապրանքներ և ծառայություններ>> թեմայից առաջադրված հարցերին,ապա խմբային աշխատանքի միջոցով ձևավորեցին <<Հավ մայրիկը>> բանաստեղծության հերոսներին նվիրված պաստառը : Նրանք ցույց տվեցին,որ աշխատանքը և նրա միջոցով բարիքներ ստեղծողները ոչ միայն բավարարում են իրենց, այլև մյուսների կարիքները:Նրանք գիտեին, թե ձեռներեցությունը որքան կարևոր է բարիքներ ստեղծելու ,մարդկանց այլ ծառայություններ մատուցելու գործում: Թեև դասընթացը նոր է,սակայն այն կարևոր է աշակերտների մոտ ձեռներեցության մասին գիտելիքների ձևավորման գործում: Ուսուցչուհու ջանքերը զուր չէին անցել,քանի որ աշակերտների ակտիվությունը վկայում էր նրանց հետաքրքրվածության և աշխատանքի նկատմամբ հարգանքի դաստիարակության մասին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: