Նորություններ

Միջոցառում նվիրված երկրաշարժի 30-ամյակին

Կրթական 2018-12-12

Սպիտակի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն մինչև օրս դաջված է մեր հիշողության մեջ, որպես ամենաողբերգական իրադարձություններից մեկը հայ ժողովրդի պատմության մեջ: Սևանի N4 հիմնական դպրոցի գրադարանավարուհի Բելլա Հայրապետյանի կազմակերպած միջոցառման թեման 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժն էր: 30-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր 8-րդ դասարանի աշակերտների հետ: Միջոցառման ընթացքում աշակերտները հանգամանորեն ներկայացրին երկրաշարժի մանամասները: Կատարվեց մոմավառություն ի հիշատակ անմեղ զոհերի:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: