Նորություններ

Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը. Ինչպե՞ս մասնակցել քվեարկությանը

Սպորտ 2018-12-11

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթը: Հայաստանի լավագույն մարզիկի կոչման համար կպայքարեն` 1. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 2. Կարեն Ասլանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 3. Հայկ Գասպարյան (ուշու) 4. Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն) 5. Դավիթ Կասումյան (ուշու) 6. Ֆերնդինանդ Կարապետյան (ձյուդո) 7. Տիգրան Կիրակոսյան (սամբո) 8. Վլադիմիր Հարությունյան/Լև Սարգսյան (ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր) 9. Արսեն Ղազարյան (սամբո) 10. Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 11. Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) 12. Գոռ Մինասյան (ծանրամարտ) 13. Գրիգոր Մխիթարյան (սամբո) 14. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ) 15. Արթուր Շահինյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 16. Դավիթ Պետրոսյան (սամբո) 17. Մարկոս Պիզելլի (ֆուտբոլ) 18. Սարգիս Արթուրի Սարգսյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, խուլեր) 19. Սարգիս Մուրադի Սարգսյան (ուշու) 20. Էդգար Ստեփանյան (հեծանվային սպորտ) 21. Վաչիկ Վարդանյան (սամբո)։ Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (ժամը 18:00-ը): Այս տարի բացի հավատարմագրված լրագրողներից և հանրության sms-քվեարկությունից, 1/3 սկզբունքով հաշվի են առնվելու նաև հավաքական թիմերի մարզիչների կարծիքները: Մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով դասավորված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին: Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ): Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: