Նորություններ

<< ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ >>

Կրթական 2018-12-08

ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԲԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՈՐ ԱՉՔԵՐՆ ԵՆ, ԹԵԿՈՒԶ ՄԻԱՅՆ ՄԱՅՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ԱՇԽԱՐՀ ԳԱԼ: ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՍԿՅԱ ՄՏՔԵՐԸ: 07.12.2018 թ. Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցի 4 գ դասարանի աշակերտները, դասվար ` Հ. Անդիկյանը ներկայացրեցին բաց դաս Ավ. Իսահակյանի << ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ >>պատմվածքից: Հատված: ...Աշնան մի պայծառ առավոտ էր. Արարատյան դաշտի հրաշագեղ աշունը. փոշոտ ցանկերի միջից փայլփլում էին խաղողի ոսկեղեն ողկույզները, նուռն ու խնձորները, ասես՝ հրեղեն գնդակներ լինեին: Հուռթի այգիներից լիության անուշ բուրմունքն էր խնկում: Վերևում բաց-կապույտում, հավքերի շղթան էր ձգվում, ներքև, ցողապատ արահետներով հայ գեղջուկի սայլերն ու ձիերն էին անցնում՝ բարձած աշնան հազար ու մեկ բերքերով:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: