Նորություններ

Ուխտագնացություն` Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտների կողմից

Կրթական 2013-10-14

Ս.թ. հոկտեմբերի 13-ին Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները` դասղեկի գլխավորությամբ մեկնեցին ուխտագնացության` դեպի Սառնաղբյուր. «Սուրբ Զաղե», «Սուրբ Թադեոսի վանք» և «Կարմրավանք» (որն անվանում են նաև Հոգեվանք):
Աշակերտները նյութեր էին հավաքագրել համացանցից, և յուրաքանչյուրն ընթերցեց իր նյութը սրբավայրերի մասին հենց այդ տարածքում: Բոլորը  խմեցին «Սուրբ Զաղե»-ի բուժիչ ջրից, աղոթեցին առ Աստված...
 
Հետաքրքիր ու հիշարժան անցավ ուխտագնացությունը, այն կմնա աշակերտներից յուրաքանչյուրի հուշերում ընդմիշտ` երեք սրբավայր մեկ գյուղի տարածքում, երեք գողտրիկ անկյուն Հայաստանի քարքարոտ, բայց գերբնականորեն խաղաղ ու հանգիստ գյուղում, որն անվանել են Սառնաղբյուր` «Սուրբ Զաղե»-ի բուժիչ և սառնորոկ ջրի շնորհիվ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: