Նորություններ

Մի մեծ արև ենք միասին

Կրթական 2018-12-06

Հաշմանդամության օրը Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր հետաքրքիր և բովանդակալից միջոցառում :Գեղեցիկ ձևավորված դահլիճը ,էկրանին երևացող` օրվան համապատասխան տեսանյութերը միջոցառումն առավել հետաքրքիր էին դարձնում: Աշակերտները փոքրիկ մանրապատում ներկայացրեցին կույրի և կաղի մասին ,ապա երգեցին ,պարեցին, ասմունքեցին: Վերջում ներկայացրեցին նաև աշխարհահռչակ մարդկանց ,ովքեր ունեցել են հաշմանդամություն,հաղթահարել են այդ և իրենց կամքի շնորհիվ հասել բարձրունքների: Միջոցառման կազմակերպիչներ Ա. Զաքարյանը և Ա. Դանիելյանն էին:Մասնակցում էին ոչ միայն ներառականի աշակերտներ,այլև V - X դասարանների այլ աշակերտներ: Դրված էր նաև ցանկությունների արկղիկ ,որի մեջ հանդիսատեսը զանազան ցանկություններով գրություններ գրեցին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: