Նորություններ

Իսրայելում գտնվել են 900 տարվա հնության մետաղադրամներ

Ուշագրավ 2018-12-05

Իսրայելի Կեսարիա քաղաքում 900 տարվա հնության հազվագյուտ ոսկյա քսանչորս մետաղադրամ է գտնվել։ Մետաղադրամները մեկ ոսկյա ականջօղի հետ գտնվել են պատի քարերի արանքում թաքցրած բրոնզե տարայի մեջ: Ըստ հնագետների՝ ոսկյա մետաղադրամների տերը, հավանաբար, զոհվել է 1101 թվականին՝ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ քաղաքի բնակիչները կոտորվել են: Ամենայն հավանականությամբ՝ մետաղադրամները թաքցնողը վերադառնալու և դրանք ետ վերցնելու հույս է ունեցել, սակայն չի կարողացել, քանի որ սպանվել է ջարդի ժամանակ կամ վաճառվել որպես ստրուկ: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: