Նորություններ

Բաց գործնական դաս <<Ես և շրջակա աշխարհը>> ուսումնական առարկայից

Կրթական 2018-12-04

2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբերի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանցիները սովորական, բացահայտումներով լի, բայց բաց գործնական դաս ունեցան <<Ես և շրջակա աշխարհը>> ուսումնական առարկայից։ Դասի սկզբում փոքրիկները կատարեցին օդապարիկների առաջարկած ծաղիկ-քարտիկները, ցույց տալով նախորդ թեմայից իրենց գիտելիքները։ Երկարաժամկետ՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն խմբերը <<Արտասովոր պատռված փուչիկներ >> առաջադրանքով միավորեցին առածների սկիզբն ու վերջը, մեկնաբանեցին դրանք , համակարգեցին նախորդ թեմայից ունեցած իրենց գիտելիքները։ Երաժշտության տակ մոտեցան պատուհանին, դիտեցին շրջակայքը, վերադարձան իրենց տեղերն ու սկսեցին բացահայտել <<Բնությունն իմ շուրջը>> թեմատիկ խմբի առաջին՝ <<Ինչ է մեզ շրջապատում>> թեմայից։ Դասագրքի ուսումնասիրմամբ, շրջապատող աշխարհի ուսումնասիրմամբ, քարտային առաջադրանքների զուգահեռ կատարմամբ երեխաները բացահայտեցին շրջակա աշխարհը, տեսակավորեցին շրջապատի առարկաները <<Մարդու կողմից ստեղծված>>, <<Կենդանի բնություն>>, <<Անկենդան բնություն>> խմբերում, բնութագրեցին դրանք, գտան ընդհանրություններն ու տարբերությունները։ <<Արև>> երգի հնչյունների ներքո բաժանվեցին <<Բույսեր>>, <<Կենդանիներ>>, <<Մարդիկ>> խմբերի, նշեցին, թե ինչի կարիք ունի նրանցից յուրաքանչյուրը։ Աշխատանքները ներկայացրեցին, բացահայտեցին, որ կենդանի և անկենդան բնությունները սերտ կապի մեջ են, առանց անկենդան տարրերի կենդանի բնությունը չի կարող գոյատևել։ Կշռադատումը կատարեցին <<Ես իմացա․․․>> անավարտ նախադասության անհատական ավարտմամբ։ Գոհ էին դասալսողները, գոհ էր նաև ուսուցչուհի Ա. Մելքոնյանը, որովհետև երեխաները բացահայտեցին շրջապատող աշխարհը, յուրացրեցին նյութը շարժման ու գործողությունների մեջ։

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: