Նորություններ

Զրույց սառը զենքի կիրառելիության վտանգավոր հետևանքների մասին

Կրթական 2018-12-03

2018թ. նոյեբերի 30-ին Ջրվեժի միջնակարգ դպրոց էին այցելել Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ-ի ավագ տեսուչ, Ոստիկանության մայոր Վահագն Բաբայանը և նույն բաժանմունքի քրեական հետախուզության օպերլիազոր, Ոստիկանության լեյտենանտ Արև Ավագյանը: Այցի նպատակն էր ավագ դպրոցի աշակերտներին իրազեկել սառը զենքի կիրառելիության վտանգավոր և անդառնալի հետևանքների մասին: Աշակերտները տեղեկացան, որ սառը զենք կրելը, պահելը և կիրառելը վտանգավոր է և պատժելի ՀՀ Քրեական օրենսգրքով: ՀՀ օրենքն արգելում է սառը զենք կրելը, պահելը, դրանով վնասվածք պատճառելը: Սառը զենք կրելու դեպքում յուրաքանչյուր չափահաս անձ ենթարկվում է պատասխանատվության՝ ընդհուպ մինչև ազատազրկում, իսկ անչափահասները չեն ենթարկվում պատասխանատվության, այլ հաշվառվում են ոստիկանության բաժանմունքում: Մասնավորապես, սրտի կամ որովայնի հատվածում սառը զենքով վնասվածք պատճառելը դիտվում է որպես մահափորձ: Ոստիկանության աշխատակիցները աշակերտներին հորդորեցին միջանձնային հարաբերությունները պարզաբանելու, կարգավորելու համար ապավինել ամենակարող լեզվի հնարավորությանը, առաջնորդվել սոսկ բանականությամբ, մարդասիրության և փոխըմբռնման սկզբունքով՝ կարևորելով մարդկային կյանքը որպես բարձրագույն արժեք:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: