Նորություններ

Բաց դասեր «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաներից

Կրթական 2018-12-02

Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում առարկաների ուսուցման դրվածքի ուսումնասիրման շրջանակում նոյեմբերի 20-30-ը տեղի ունեցան բաց դասեր 6-9-րդ դասարաններում «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաներից: 8-րդ դասարանում «Հասարակգիտություն» առարկայից բաց դասի թեման էր «Ի՞նչ է արդարությունը», 9-րդ դասարանում «Համաշխարհային պատմություն» առարկայից` «Միջազգային հարաբերությունները 1920-1930-ական թվականներին», 6-րդ դասարանում «Համաշխարհային պատմություն» առարկայից`«Աքեմենյան Իրան», 7-րդ դասարանում «Համաշխարհային պատմություն» առարկայից`«Խաչակրաց շարժումը»: Դասերը անցան ինտերակտիվ մեթոդներով, աշակերտները ակտիվ են ոչ միայն փաստերը վերարտադրելուց, այլ նաև վերլուծությունների, քննարկումների ժամանակ: Դասերի ժամանակ օգտվեցին նաև համակարգչից՝ գիտելիքները հարստացնելու և հմտությունները զարգացնելու նպատակով: Դասերի գլխավոր նպատակն էր՝ գիտելիքները հարստացնելուց բացի ձեռք բերել ու զարգացնել հմտությունները, ձևավորել համամարդկային արժեքներ: Գ.Բաբայան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: