Նորություններ

Բաց դաս

Կրթական 2018-11-30

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հերթական բաց դասը հայոց պատմություն առարկայից Էր և եզրափակում էր Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ողջ տարվա ընթացքում շուրջ 25 միջոցառումներ,բաց դասեր,գրական ցերեկույթներ,մրցույթներ են անցկացվել,լույս են ընծայվել պատի թերթեր,ստեղծվել են անկյուններ,այցելություններ են կազմակերպվել հերոսամարտերի վայրեր ու թանգարաններ: Բաց դասին ուսուցչուհի Հ.Պողոսյանը նախ հարց ու պատասխանով վեր հանեց աշակերտների ընդհանուր գիտելիքները թեմայի շուրջ,ապա դասարանը բաժանեց 3 խմբերի:Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց Հայաստանի անցած ուղին առաջին,երկրորդ և երրորդ հանրապետության շրջանում՝ անդրադառնալուվ ստեղծմանը,սահմաններին,կնքած պայմանագրերին,իշխանության մարմիններին,արտաքին կապերին,տնտեսությանը,մշակույթին,կրթությանը: Վերջում կատարեցին 3 հանրապետությունների հիմները:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: