Նորություններ

Յուրա Մովսիսյանը լքել է «Չիկագո Ֆայր» ակումբը

Սպորտ 2018-11-28

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը լքել է MLS-ը ներկայացնող «Չիկագո Ֆայր» ակումբը: Ակումբը խզել է 31-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը: Բացի Մովսիսյանից, ակումբը խզել է ևս 6 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը: Ամերիկյան ակումբի կազմում հայ հարձակվողը հասցրել է մասնակցել MLS-ի 4 հանդիպման և ստացել է 1 դեղին քարտ: Հիշեցնենք, որ Մովսիսյանն այս տարվա սեպտեմբերին էր միացել «Չիկագո Ֆայր»-ին: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: