Նորություններ

Կենտրոնացված քննություն կհանձնեն միայն 9-րդ դասարանցիները

Ուշագրավ 2018-11-27

Այս տարի կենտրոնացված քննություն կհանձնեն միայն 9-րդ դասարանցիները և միայն «Հայոց լեզու» առարկայից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։ «Կրթության և գիտության նախարարն առաջարկել էր 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացնել կնետրոնացված քննություն։ Սա նշանակում էր, որ եթե մինչև հիմա, 9-րդ և 12-րդ դասարանցիները ավարտական քննությունները հանձնում էին իրենց դպրոցներում, ապա տվյալ առարկայի քննությունները պետք է հանձնեին արդեն կենտրոնացված։ Սակայն 12-րդ դասարանի կենտրոնացված քննությունից մի քանի օր առաջ հրաժարվեց նախարարությունը, մնաց միայն 9-րդ դասարանը և «Հայոց լեզու» առարկան։ 9-րդ դասարանում եթե նախորդ երկու տարիներին անցկացնում էինք փոխադրություն, ապա այս անգամ կլինեն թեստային աշխատանքներ, որը բաղկացած է լինելու երեք մասից»,-մանրամասնել է Նասիբյանը։ Նա նշել է նաև, որ «Հայոց լեզու» առարկայից 9-րդ դասարանի կենտրոնացված քննությունը կանցկացվի մայիսի կեսերին, սակայն հստակ օրը դեռևս հայտնի չէ։ Ըստ նախնական տվյալների՝ կմասնակցեն 9-րդ դասարանում սովորող 31300-ից ավելի աշակերտ։ «Հանրապետությունում ստեղծվելու են 250-ից ոչ պակաս քննական կենտրոններ, որոնք լինելու են թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզկենտրոններում, թե՛ մարզի քաղաքներում ու գյուղերում»,-նշել է ԳԹԿ տնօրենի տեղակալը և հավելել, որ 9-րդ դասարանում քննության կազմակերպիչներն ընտրվելու են մանկավարժական կադրերից, սակայն ոչ տվյալ դպրոցի մանկավարժներից։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: