Նորություններ

Աղետներ

Կրթական 2018-11-24

2018թ․ նոյեմբերի 15-ին 4գ դասարանում տեղի ունեցավ դասղեկի բաց դաս՝<< Աղետներ։Ինչպե՞ս պաշտպանվել հրդեհի ժամանակ>> թեմայով/դասղեկ՝ Մ․Հարությունյան/։Դասի կարգախոսն էր <<Գիտեմ,պատրաստ եմ,կարող եմ>>։Դասի ընթացքում դասղեկը սահիկաշարի միջոցով պատմեց աղետների,նրանց դասակարգման,հրդեհների առաջացման պատճառների և կանխարգելման մասին։Աշակերտները ներկայացրին իրենց պատրաստած պատի թերթերը,խոսեցին պայմանական նշանների մասին,հրդեհի ժամանակ դպրոցում իրականացվող գործողությունների քայլաշարը։Աշակերտները դիտեցին  տեսանյութ հրդեհի ժամանակ պաշտպանական գործողությունների մասին։Տեսանյութի ավարտին հնչեցին հարցեր՝ որոնց պատասխանելով աշակերտները ամրապնդեցին իրենց գիտելիքները։Նաև ներկայացրին ասույթներ և թևավոր խոսքեր՝ կրակ,հրդեհ բառերով և միասնականությունն արտահայտող։

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: