Նորություններ

«Լավ է կույր աչոք, քան կույր մտոք…»

Կրթական 2018-11-22

Կույրերի և բարության միջազգային օրը՝ 2018թ. նոյեմբերի 14-ին, Ջրվեժի միջնակարգ դպրոցի բազմամասնագիտական թիմի աջակցությամբ կազմակերպվել էր բաց դաս դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ: Դասի նպատակն էր ներկաներին ծանոթացնել տեսողական խնդիրներ ունեցող շատ հայտնի մարդկանց կյանքին ու գործունեությանը: Միջոցառման պատվավոր հյուրն էր բանասեր, սփյուռքագետ, տիֆլոմանկավարժ, ՀՊՄՀ դասախոս Սիփան Ասատրյանը: Մարդ, ով սեփական կենսափորձով մեկ անգամ ևս ապացուցեց, որ լավ է աչքով կույր լինել, քան մտքով: Նա այնքան թեթև, տեղ-տեղ հումորով շաղախված էր խոսում, կյանքը փակ աչքերով «տեսնելու» առավելությունները ընդգծում, որ ունկնդիրների զարմանքը աստիճանաբար վերածվեց տարաբնույթ հարցերի տարափի: Այդ անկեղծ զրույցի շնորհիվ կյանքը բոլորի աչքերում վերաիմաստավորվեց և վերարժևորվեց լիովին նոր՝ ավելի լուսավոր ու գունագեղ երանգներով: Շնորհակալություն այս անչափ կարևոր ու կենսական նշանակություն ունեցող զրույցի ու անմոռաց հանդիպման համար:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: