Նորություններ

Կմեկնարկի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթության նախագիծը

Ուշագրավ 2018-11-23

ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ ս․ թ․ դեկտեմբերից կմեկնարկի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթության նախագիծը, որը կավարտվի մայիսին: Նախագծի շրջանակում գրականության, կերպարվեստի և երաժշտության ոլորտների շուրջ 50 արվեստագետ կայցելի Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներ՝ աշակերտներին ներկայացնելու իրենց արվեստը: Նախապես հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակում արվեստագետները Մշակույթի նախարարություն են ներկայացվել արվեստի կրթության հեղինակային ծրագրեր: Երկու նախարարությունների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովն ընտրել է 50 ծրագիր: Յուրաքանչյուր արվեստագետ պետք է այցելի 30 դպրոց՝ յուրաքանչյուր մարզից և Երևանից ընտրելով նվազագույնը 1, առավելագույնը 3 դպրոց: Դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված արվեստագետները Հայաստանի 1360 պետական դպրոցների ցանկից վերը նշված սկզբունքով ընտրել են մարզային և մայրաքաղաքային դպրոցները: Նշենք նաև, որ Մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել դպրոցների ընտրության հրապարակային վիճակահանություն: Նախագծի շրջանակում յուրաքանչյուր արվեստագետ կստանա 1 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ: Հիշեցնենք, որ նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցն ավելի վաղ ազդարարել էին նաև կրթամշակութային ևս մեկ ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելում են թանգարան, համերգասրահ և թատրոն։ Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: